«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը, և ես դա նորմալ եմ համարում: Այսինքն՝ նորմալ իրավիճակից որևէ շեղում չի եղել: Ժողովրդավարությունն այն է, երբ ՀՀ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ որոշում են՝ թե ով է ղեկավարելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ավելի մտահոգիչ համարեց մասնակիցների ցածր թիվն՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիներն այսքան փոփոխություններից հետո իրենց ձայնը չեն արժևորում: Մարուքյանի խոսքով՝ ոչ մի քաղաքում ընտրությունների արդյունքներն այլևս չպետք է կապել հեղափոխության հետ և պարտադիր չէ, որ միշտ իշխանությունը հաղթի:
Լրագրողների հարցին, թե արդյոք նա տեսնո՞ւմ է ԲՀԿ առաջնորդի գործոնն այս ընտրություններում, Մարուքյանը պատասխանեց. «Այո՛, եղել է աջակցություն: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այնտեղ էին, այսինքն՝ խորհրդարանի 2-րդ ուժն աջակցել է: Դա նորմալ քաղաքական պրոցես է: Հիմա մենք էլ թեկնածու ունենայինք, մենք էլ էնտեղ կլինեինք»:
Վարչապետը հայտարարել էր, որ Աբովյանի ընտրությունների ժամանակ հաղթել է ժողովրդավարությունը, իսկ մարզպետը հայտարարեց, որ իրենց թեկնածուն պարտվել է «քրեաօլիգարխիկ, կրիմինալ «պանյատներով» թեկնածուին»: Լրագրողների այս դիտարկմանը Մարուքյանը պատասխանեց, որ վարչապետի հայտարարությունից հետո մարզպետին հղում անելն անիմաստ է:
«Մարզպետն ընդհանրապես իր պահվածքով փչացրեց ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց որոշողն իրենց թիմն է, թող իրենք որոշեն: Կարծում եմ, որ ընտրություններին պետք չէ մոտենալ կյանքի և մահու կոնտեքստում: Ես ավելի շատ մտահոգություններ ունեմ ընթացքի հետ կապված: Նախ՝ պետք է հասկանալ՝ երեկ բերման ենթարկված անձինք ովքեր էին, ինչու են բերման ենթարկվել, ինչու էր, որ հենց մի թեկնածուի օգտին աշխատողներին բերման ենթարկում և նման այլ հարցեր»,-ասաց Մարուքյանը:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02