Ես կարծում եմ, որ մեդիա դաշտը գնում է ավելի շատ սև ու սպիտակի բաժանման, առճակատման: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում մամուլի ազատության դեմ նոր մարտահրավերները:
«Այն պայքարը, որ մենք տեսնում ենք քաղաքականության մեջ, ավելի վառ է արտահայտվում լրատվամիջոցներում: Իշխանությունները, որոնք որ մեծ հաշվով, լրջորեն օգտագործելով ֆեյսբուքի գործիքը, եկան իշխանության, հիմա ֆեյսբուքում թուլանում են: Եթե տեսնում եք, այդ լայքերի քանակը հասել է մի կետի, և կարծում եմ, որ իշխանությունները դա նույնպես հասկանում են»,-ասաց նա:
Աղասի Ենոքյանը նշեց, որ երկրորդ խնդիրը «ֆեյքերի», «ստատուսչիների» քննարկումների բովանդակության բացակայությունն է, և ամբողջը անձնական հարձակումներ են, աղոթքներ ու անեծքներ են: «Սա ֆեյքերի կրեատիվության պակասն է, որը, կարծում եմ, որ դժվար կլինի վերականգնել: Հայհոյելով խոսացողներն էլ` փորձում են փոխել իրենց բառապաշարը, քանի որ հայհոյանքը չի աշխատում արդեն, այսինքն` այս առումով ֆեյսբուքի կողմից իշխանություններին ուղղված օժանդակությունը գնում է անկման»,-ասաց նա:
Նախաձեռնության ղեկավարը նշեց, որ առաջիկայում մեդիան սահմանափակվելու է ֆեյսբուքում, ստատուսները ավելի շատ խմբերով են լինելու, և ֆեյքերի աշխատանքը ավելի է դժվարանալու: «Իշխանությունները սա շատ լավ հասկանում են, և կրկին սլաքները ուղղելու են մամուլի դեմ: Նրանք ցանկանում են տոտալ վերահսկողություն: Հիմա նոր հարձակում է նախապատրաստվում, որի մասին նույնիսկ հայտարարվել է: Ատելության խոսքի և բռնության կոչերի սահմանափակման մասին խոսում է այն քաղաքական ուժը, որը դրանց նախաձեռնողն է: Ընդհանրապես սա բնության օրենքներից է, երբ բռնության կոչեր անողները խոսում են բռնության կոչերի սահմանափակումից, նշանակում է, որ նոր բռնություն է նախապատրաստվում»,-ասաց նա:
Ըստ Աղասի Ենոքյանի` անցումային արդարադատությունը երկու նպատակ ունի. առաջինը Քոչարյանին նստեցնելը և երկրորդ` սեփականության տեղաբաշխումներ, և դա վերաբերում է մամուլին: Նա կարծում է, որ եղած հեռուստաընկերությունները պարզապես կխլեն:
Ինչ վերաբերում է «սևազգեստների» դեմ պայքարին, նա ասաց, որ դա ի սկզբանե «ադեկվադներին» էր ուղղված և թեև նրանք լայն զանգվածներ չեն ներառում, բայց նրանց քննադատությունը կարծես նյարդայնացնում է իշխանություններին:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55