«Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացության, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի՝ արդյո՞ք հրաժարականը «Իմ քայլը» խմբակցության դժգոհության հետ էր կապված:
Թե ինչ նկատի ունի՝ ասելով տեղեկատվական հոսքեր, Զեյնալյանը պարզաբանեց, որ այն ամենը, ինչ որ շրջանառվել է լրատվամիջոցներում, դա հանգեցրել է այդ հրաժարականին: «Բնականաբար, այն դժգոհությունները, որոնք անկախ նրանից՝ օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, թե ոչ, այդ ամենը վերլուծելով՝ գտել եմ, որ պետք է ներկայացնեմ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Հարցին՝ արդյո՞ք դատարանների շրջափակման հայտնի ակցիան է դժգոհություն առաջացրել, որ դիմում է ներկայացրել, նա պատասխանեց. «Այդ ակցիայի հետ կապված տվել եմ պարզաբանում: Իմ պարզաբանումը նույնությամբ համընկել է վարչապետի հայտարարության հետ»:
Tert.am-ի հարցին՝ վարչապետի հետ խոսե՞լ է իր հրաժարականի մասին, արդյոք անակնկա՞լ էր վարչապետի համար, Զեյնալյանն ասաց. «Ոչ, անակնկալ չէր»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման ընթացքում եղել են դժգոհություններ իրենից, Զեյնալյանը նշեց, որ պետական կառավարումը գիտություն է, իրավաբանությունը ևս:
«Սրանք պետք է իրար զուգակցել: Ես տիրապետում եմ իրավունքների պաշտպանության գործիքակազմին և պետք է Հայաստանի Հանրապետությանը զերծ պահեմ հնարավոր բացասական հետևանքներից: Օրենքը պետք է ընդունվի օրենքի համար նախատեսված ընթացակարգով և ժամկետներով, չի կարող օրենքն ընդունվել մեկշաբաթյա ռեժիմով: Այն պետք է ներկայացվի հանրային քննարկման, իսկ կան օրենքներ կամ քաղաքական լուծումներ, որոնք քաղաքացիական հասարակության մոտ առաջացնում են սուր բախումներ: Պետք է սրանց միջից ընտրվի ոչ միայն իրավաչափը, Սահմանադրությանը համապատասխանողը, այլ նաև հասարակությանը բավարարողը: Այս ամենի համադրումը եղել է և իրավաչափ և համապատասխանող պետական կառավարման համակարգին»,- շեշտեց նա:
Հարցին էլ՝ իր պաշտոնավարման ընթացքում արե՞լ է այն ամենը, ինչը հնարավոր էր անել թեկուզ նաև դատաիրավական համակարգում բարեփոխումներին հասնելու առումով, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր բարեփոխում ենթադրում է ֆինանսական ներդրում, իսկ ՀՀ բյուջեն, ըստ նախարարի, համընդհանուր բյուջե է, դեֆիցետով է, և այն պետք է ծախսվի ըստ անհրաժեշտության:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55