ԼԳԲՏ համայնքի պաշտպանները դատապարտել են կաթոլիկ կրթության կոնգրեգացիայի զեկույցը, որում Վատիկանը խստորեն քննադատում է գենդերային ինքնության կոնցեպցիան: Այս փաստաթուղթն ուսումնական ուղեցույց է նրանց համար, ովքեր աշխատում են երեխաների հետ: Այն կազմված է շուրջ երեսուն էջից ու կոչվում է «Նա ստեղծեց նրանց կին և տղամարդ»: Այս մասին գրում է euronews-ը։ Զեկույցը պնդում է, որ ժամանակակից գենդերային տեսությունները շեղվում են բնությունից և փոխարենը շարժվում են մարդկային զգացմունքների հիման վրա բացարձակ ընտրություն ուղղությամբ։ NBC-ի վերլուծաբան Դեբորա Լյուբովը նշում է, որ այս փաստաթուղթը հետաքրքիր է, որում հստակ ասում է, որ Վատիկանը կարևոր խնդիր է համարում կենսաբանական տարբերությունների վերացումը, որը հարված է ընտանեկան արժեքներին: «Զեկույցում օգտագործվում է բավականին կոպիտ լեզու, երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏ անձանց։ Ամեն դեպքում, այս զեկույցը մեծ հիասթափություն էր բազմաթիվ մարդկանց համար, ովքեր հուսով են, որ մոտեցումը կլինի ավելի ընդգրկուն»,-ասել է Դեբորա Լյուբովը։ Զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ միասեռականները նշում են իրենց «հպարտության ամիսը»: Նրանց ներկայացուցիչները նշում են, որ փաստաթուղթը խրախուսում է ատելություն ու ֆանատիզմ: Գենդերային պատկանելիությունը, ըստ ձեռնարկի, պետք է որոշվի ոչ թե մարդու, այլ Աստծո կողմից, և կրթական հաստատությունները պետք է սրանով առաջնորդվեն։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը նշում է, որ երեխաները ու երիտասարդները պետք է հարգեն բոլոր մարդկանց, և ոչ ոք չպետք է տուժի ծաղրանքից ու խտրականությունից:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02