Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացել է Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մասնակցել է 9 քաշային կարգերում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր էր դարձել Հրաչյա Մարգարյանը (61 կգ), արծաթե մեդալակիր՝ Մհեր Մարկոսյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Լրագրողների հետ հանդիպմանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց, որ հավաքականն ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցավ, գոտեմարտերից հետո սպասելիքներն ավելի բարձր էին, բայց ունեցան այն, ինչ ունեն։ «Մեզ լավ անակնկալ մատուցեց Հրաչյա Մարգարյանը՝ մեր չեմպիոնը։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ցույց տվեց, որ ոչ մեկին ոչ մի տեղ չի զիջում, արժանի է լինել հավաքականի կազմում, հավաքականի լիդերներից մեկը»,- ասաց Ա. Վարդանյանը։ Հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանը բարձր է գնահատում տղաների մրցելույթները. «Երևի թե հավաքականի կազմում ընդգրկված էին ամենարժանիները, ապացուցեին իրենց բարձր կարգը։ Մյուս տղաներն էլ կարող էին ամեն ինչ անել, մի փոքր վրիպումներ տեղի ունեցան։ Ընդհանուր առմամբ, լավ էր»։ Արծաթե մեդալակիր Մհեր Մարկոսյանն ասաց, որ սպասված մեդալ էր, սակայն ցանկալի էր, որ ոսկի լիներ։ Նա նշեց, որ մարզիչների հետ կաշխատի թույլ տված սխալների վրա, շատ կաշխատի աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու համար։ Բրոնզե մեդալակիր Արման Ավագյանի համար նույնպես երկար սպասված մեդալ էր, նշեց, որ հնարավորություն ուներ ավելի բարձր տեղ գրավելու համար, սակայն ինչ-ինչ սխալների պատճառով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչը։ «Կա պարտություն, կան սխալներ, մարզիչների հետ կաշխատենք սխալների վրա, կփորձենք աշխարհի առաջնությանն ավելի լավ հանդես գա»,- նշեց Ա. Ավագյանը։ Նրա խոսքով, այս հաջողությունը մեծ նշանակություն ունի իր համար, այժմ մրցումներին իրեն ավելի վստահ կզգա։ Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանն ասաց, որ սպասելիքները շատ էին, սակայն երրորդ տեղը գրավեց։ «Մարզիչներն ավելի մեծ սպասելիքներ ունին։ Մի քիչ լարված էի», ասաց նա։ Ա. Վարդանյանը շարունակեց մարզիկին. «Ճիշտ է ասում, սպասում էինք, որ չեմպիոն պետք է դառնա։ Իրավունք չուներ կիսաեզրափակչում պարտվեր։ Նա դա գիտակցում է»։ Ոսկե մեդալակիր Հրաչյա Մարգարյանն ասաց, որ շատ ավելի բարդ էր եզրափակիչ դուրս գալ, իսկ եզրափակչում հաղթելն ավելի հեշտ եղավ։ «Այս առաջնությունից ոգևորվել ենք, ավելի լավ ենք մարզվելու ու պատրաստվելու աշխարհի առաջնությանը»,- ասաց նա։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն ասաց, որ ամեն տարի կարողանում են ունենալ նոր անուններ, նոր հաղթողներ, չեն բավարարում մեկով, երկուսով։ «Բոլորն էլ ունեն այդ հնարավորությունները, լավ մարզիկներ են, ամենակարևորը՝ շատ լավ մարդիկ են, որը մեր հավաքականում համար առաջին տեղն է գրավում»,- ասաց Ա. Վարդանյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է օգոստոսի 10-15-ը Էստոնիայի Տալլին քաղաքում։ Ա. Վարդանյանն ասաց, որ առաջիկա երկու օրերին հայտնի կլինի մարզիչների կազմը, նախապատվությունը տրվում է այս տարվա Եվրոպայի առաջնության մեդալակիրներին։
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02