Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, ընդունել է իր մեղավորությունը պետական միջոցների հաշվին սնունդ պատվիրելու հետ կապված գործում, հաղորդում է CNN-ը՝ երկրի արդարադատության նախարարությանը հղումով:
Իսրայելի առաջին տիկնոջ դեմ անցած տարի մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերջինս պետական միջոցներով վարչապետի նստավայրում մոտ 50 000 դոլար ընդհանուր արժեքով սնունդ է պատվիրել:
Պատվերներն ապօրինի են եղել, քանի որ, ըստ օրենքի, այդ ժամանակ նստավայրում խոհարար է եղել, որին հանձնարարված է եղել վարչապետի ընտանիքի և նրա հյուրերի համար ուտելիք պատրաստելը:
Սառա Նեթանյահուն պետական միջոցների հաշվին նաև անձնական ճաշկերույթները սպասարկելու համար մատուցողներ է վարձել, որոնք գրանցվել են որպես հավելյալ աշխատուժ՝ թաքցնելու համար օրինազանցությունը:
Առաջին տիկնոջ փաստաբանը հայտնել է, որ ուտելիքը եղել է ոչ թե վարչապետի ընտանիքի, այլ հյուրերի, ինչպես նաև նստավայրի աշխատողների համար:
Սառա Նեթանյուհուին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնացել, սակայն մեղքն ընդունելուց ու երկրի գլխավոր դատախազության հետ համաձայնության գալուց հետո նրա պատիժը կմեղմացվի: Դրանից բացի՝ նա պետությանը 15 300 դոլարի չափով տուգանք կվճարի:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02