Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ-ի ու Չինաստանի դիմակայության մասին, հայտարարել է, որ այդ երկրների միջև արտադրության և ֆինանսների ոլորտում շատ առանձնահատուկ հարաբերություններ կան, և որ Ռուսաստանն այդ բանակցային գործընթացին խառնվելու որևէ պատճառ չունի:
«Ըստ էության, պատասխանելով ձեր հարցին, պետք է նշել, որ աշխարհիի խոշորագույն տնտեսությունների միջև, իհարկե, վեճեր են ընթանում: Այնտեղ շատ առանձնահատուկ հարցեր կան 2 պետությունների միջև ընթացիկ աշխատանքի հետ կապված»,- ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՌԴ նախագահը նշել է, որ Չինաստանն ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար ապրանքների արտադրության հսկայական գործարան է: ԱՄՆ-ն այնտեղ է տեղակայում իր արտադրությունը և աշխատատեղեր է ստեղծում, իսկ Չինաստանը, երբ արտահանում է իր ապրանքն արտաքին շուկա՝ այդ թվում ԱՄՆ, ստացած եկամտի զգալի մասը ոսկեարժութային պահուստների տեսքով պահում է ամերիկյան արժեթղթերում:
«Այս երկու երկրները շատ առանձնահատուկ հարաբերություններ ունեն, և անգամ ողջախոհության տեսանկյունից մենք այդ բանակցային գործընթացին միջամտելու որևէ պատճառ չունենք»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինն ուշադրություն է դարձրել Չինաստանի հետ Ռուսաստանի «աննախադեպ լավ» հարաբերություններին՝ նշելով, որ երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա: Նա եզրահանգել է, որ Ռուսաստանի համակրանքը տվյալ պայմաններում դեպի իր ռազմավարական գործընկերներն է:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02