«Իրատես» թերթը գրում է. «Անմար է Արարատի մարզպետի սերը կոկորդիլոսների հանդեպ: Պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է երկկենցաղների մասին ու դարակազմիկ բացահայտումներ անում: Օրեր առաջ էլ հայտնագործել է, որ նրանք ինչ-որ ժամանակ թռել են, ինչը համացանցում կոմիքսների ու հումորային գրառումների թեմա է դարձել:
Կոկորդիլոսի մասին նրա անվերջանալի պատմություններն արդեն ծիծաղելի չեն. մանավանդ, երբ գիտակցում ես, որ հասարակության ուշադրությունը կարևոր ինչ-որ թեմայից շեղելու համար «անմեղ» մարզպետներն ու չինովնիկները հայտնվում են հրապարակում ու նման բաներից խոսում:
Կոկորդիլոսը թռել է, թե չի թռել, ձու է ածել, թե ձվադրել է, թող կենսաբանները որոշեն, իսկ նրա գործը մարզի ոռոգման ջրի հարցերով զբաղվելն է, կարկտահարության դեմ միջոցներ ձեռնարկելը և այլ կնճռոտ հարցեր: Այլապես տպավորություն է, թե իր հարազատներին աշխատանքի տեղավորելուց ու կոկորդիլոսների «դարդը քաշելուց» բացի, այլ անելիք չունի:
Օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր երկու ազգականներին պաշտոնների է նշանակել ոչ թե այն բանի համար, որ այդ մարդիկ իր հարազատներն են, այլ որովհետև լավ մասնագետներ են:
Առհասարակ միտում չունենալով կասկածի տակ դնելու նրա ազգականների մասնագիտական հմտությունները՝ ուզում եմ հիշեցնել ընդամենը, որ նախկին պաշտոնյաները նույնպես այդ արդարացումն էին բերում այն քննադատություններին ի պատասխան, թե ինչու են յուղոտ պաշտոններին իրենց ազգականներին նշանակում:
Նախկինների նման աշխատաոճը հասարակությունը տանել չէր կարողանում, մեկ տարի առաջ փողոց փակող մարդիկ ասում էին, թե խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը պետք է մերժելի լինի «նոր» Հայաստանում:
Բայց այժմ, փաստորեն, լավ էլ տեղ ունի, իսկ մարդիկ դրան նորմալ են վերաբերվում: Պարոն Գարիկ Սարգսյանի մեկ այլ ազգականի պաշտոնի նշանակելը սակայն անհետևանք չանցավ: Ավշարի դպրոցում թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները, թե նրանց ծնողները չէին համակերպվում ընտրված տնօրենի և ուսմասվարի հետ (վերջինս Սարգսյանի մորաքրոջ հարսն էր):
Մեր տեղեկություններով՝ տնօրենը Սարգսյանի հովանավորությամբ պատահաբար չէր նշանակվել: Պարզվում է՝ հղի կնոջը հեռահար նպատակներով է աջակցել, որ ֆիզարձակուրդ գնալուց հետո իր ուսմասվար ազգականը տնօրեն դառնա: Ընդամենը մի քանի օր պաշտոնավարած տնօրենը, սակայն, հանրային ճնշման տակ հրաժարական տվեց, մարզպետի «պլան Բ-ն» կիսատ մնաց, փոխարենն իմացանք ազգականին պաշտոն տալը հին ու նոր Հայաստան չի ճանաչում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56