Armsport-ը գրում է.
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է, թե ինչու է հրաժարվել ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց:
«Ես էմոցիաներ եմ փնտրում: Եթե դրայվի պակաս եմ զգում, որը ես փնտրում եմ, ես կարող եմ ինձ թույլ տալ խաղալ ևս մեկ տարի: Դեռ 5 ամիս առաջ ՊՍԺ-ում ինձ ասացին, որ մրցաշրջանի վերջում ես կդառնամ թիմի երկրոդ դարպասապահը։ Հունվարից ես մտածեցի դրա մասին և եկա այն եզրակացության, որ դա ինձ համար չէ:
ՊՍԺ- ի որոշումը հասկանալի և ռացիոնալ էր, իսկ առաջարկը՝ գայթակղիչ, բայց 41 տարեկանում ես նորից զգացի այդ ֆիզիոլոգիական պահանջը. վառ զգացմունքներ զգալ խաղից։ Զգացմունքներն ինձ էներգիա են տալիս, նրանք թույլ են տալիս զգալ ինձ ինչ-որ մեծ բանի մաս։ Հիմա, ինչպես և անցած ամռանը, ես բացարձակ խաղաղության մեջ եմ։ Ամեն ինչ բաց է ինձ համար, բայց այս ամենը կարող է ավարտվել 12 ամիս կամ 15 օր հետո:
Ես ստացել եմ մի քանի լավ առաջարկներ, բայց ես դրայվ եմ փնտրում: Ինձ չի անհանգստացնում, թե մարդիկ ինչ են մտածում շարունակելու իմ որոշման մասին։ Ես 15 տարի անց եմ կացրել փչացնելով իմ իմիջը, իսկ հաջորդ 10 տարիների ընթացքում փորձել եմ այն վերականգնել», - Բուֆոնի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին լրանում է ՊՍԺ-ի և լեգենդար դարպասապահի միջև գործող պայմանագրի ժամկետը, որը չի երկարաձգվի փարիզյան ակումբի կողմից:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55