Խորապես համոզված եմ, որ ոստիկանական համակարգի բնույթը և էությունը շատ լավ պատկերացնում եմ և պատկերացնում եմ այն, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանությունը ՀՀ-ում: Ներկայում ոստիկանությունը դեռ չի կարողացել հարմարվել նոր Հայաստանի իրողություններին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊԿ անդամ, կուսակցության վարչության անդամի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը, որը հայտնի է նաև «Նավակ Ճողող» անվամբ:
Վիլեն Գաբրիելյանն օրեր առաջ հայտարարել էր ոստիկանապետ լինելու հավակնությունների մասին:
«Ժամանակին, միշտ մեր ընկերների շրջանում ասել եմ, որ ես պետք է ոստիկանապետ լինեմ: Թե ինչի համար, որովհետև խորապես համոզված եմ, որ այդ համակարգի բնույթը և էությունը շատ լավ պատկերացնում եմ և պատկերացնում եմ այն, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանությունը ՀՀ-ում»,- նշեց նա:
Հարցին, թե բավարարում է ներկայիս ոստիկանապետի, ոստիկանության աշխատանքը, Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Չի կարող բավարարել, բազմաթիվ թերություններ կան: Բայց հույս ունենք, որ այդ համակարգը կսկսի ավելի արդյունավետ աշխատել: Խնդիրն անձի մեջ չէ, այլ համակարգային է: ՀՀ ոստիկանությունը 30 տարվա համակարգ է, որն իմ պատկերացմամբ՝ դեռ չի կարողացել հարմարվել նոր Հայաստանի իրողություններին»:
ՔՊԿ վարչության անդամի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը նաև հայտարարեց, որ հավակնում է վարչության նախագահի պաշտոնին:
«Ես ինձ տեսնում եմ վարչության նախագահի պաշտոնում: Բայց ես պետք է կուսակցության ներսում պատվիրակների մեջ բավականաչափ վստահության քվե ստանամ: Եթե ես բավականաչափ լեգիտիմություն ստանամ, միանշանակ կինքնառաջադրվեմ»,- ասաց նա:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44