««Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ քաղաքացիները ուրախ են։ Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, երբ մարդիկ իրենց լավ են զգում։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք,որ այսօր ազատություն է։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենը ձեզ նյարդայնացնում է...»
Վերը նշվածը բառացի մեջբերում է Հայկ Մարությանի խոսքերից՝ ուղղված ինձ։
Ուզում եմ քաղաքապետին հիշեցնել՝ երբ նա իր դերասանական գործունեությունն էր ծավալում, ուրախացնելով, ինչպես ինքն է նշում ժողովրդին, ինչին վերաբերվել եմ մեծագույն հարգանքով, ես և իմ ընտանիքը շուրջ 20 տարի փողոցներում և ոստիկանական բաժանմունքներում պայքարել ենք կոռումպացված ու չընտրված իշխանությունների դեմ, պայքարել ենք ազատության համար, պայքարել ենք ամենաթողության դեմ... Ու այսօր, հասկանալի հանգամանքների բերումով քաղաքագլուխ դարձած անձը, ով, ի դեպ, իր քաղաքական թիմին անդամակցել է հետհեղափոխական շրջանում որոշ նկրտումներից ելնելով և, փաստորեն, լուրջ ակնկալիքներ ունենալով, ինձ մեղադրում է վերը նշված կետերում։ Մարդ, ով վերջին 20 տարին քաղաքականապես լուռ էր, ում պայքարը եղել է հասարակական դաշտում՝ «Էլեկտրիկ Երևան», «100 դրամների ակցիա» և այլն։ Մարդ, ում հետագծի մասին դեռ կխոսեմ...
Այսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները, փորձելով հերթական մանիպուլացիան անել և հերթական դիվիդիենտները հավաքել։
Ընտանիքում, երբ երեխան չարություն է անում, դիմում են ծնողներին։ Պրն. վարչապետ, Դուք քաղաքական թիմի առաջնորդ եք, Դուք, դե ֆակտո, Ձեր քաղաքական թիմի հայրն եք։ Ամենայն հարգանքով վերաբերվելով Ձեր անձին, խնդրում եմ ճիշտ ուղի ցույց տվեք Ձեր թիմի անդամներին։ Հորդորեք նրանց՝ խոսելուց առաջ հաշվի նստել այն հանգամանքի հետ, թե ով որտեղից է եկել և ուր է գնում։ Ես տարիներ շարունակ, Ձեզ հետ լինելով նույն պայքարի դաշտում, չեմ մտածել, որ մի օր Ձեր քաղաքական թիմի նորելուկ անդամը իրեն թույլ կտա նման արտահայտություններ և մեղադրանքներ անձիս հետ կապված։
Կից տեղադրում եմ Հայկ Մարությանի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանն անդամակցելու դիմումն իր խորագրով։
Պրն. Մարությա՞ն, «կաշը գնաաաաց»-ը սա՞ նկատի ունեիք»։
Թեհմինա Վարդանյան
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02