ՌԴ Պետական դուման հունիսի 18-ին կայացած լիագումար նիստում ընդունել է օրենք ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ներկայացրել օրինագիծ ՌԴ-ի կողմից ՄՓՀՀՊ-ի գործողությունը դադարեցնելու մասին: Օրինագծին համապատասխան, նախագահին իրավունք է տրվում ընդունելու որոշում պայմանագրի գործողության վերականգնման մասին, հետևում է փաստաթղթի տեքստից: Վաշինգտոնը Պայմանագրից դուրս գալու ընթացակարգն սկսել է փետրվարի 2-ին: ՄՓՀՀՊ-ի գործողությունը դադարեցնելու օրինագիծը հավանության էր արժանացել Պետդումայի միջազգային գործերի պրոֆիլային կոմիտեի, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության երկու կոմիտեների կողմից: Այս տարվա սկզբին ԱՄՆ-ը հայտարարեց ՄՓՀՀՊ-ից միակողմանի կարգով դուրս գալու մասին՝ Ռուսաստանին մեղադրելով պայմանագրի երկարատև խախտման մեջ: Ռուսաստանի նախագահը փետրվարի 2-ին հայտարարեց, որ ՌԴ-ն հայելային պատասխան կտա ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը և նույնպես դադարեցնում է մասնակցությունը պայմանագրին: Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը չպետք է և չի ներքաշվի Մոսկվայի համար ծախսատար սպառազինությունների մրցավազքի մեջ: Ըստ որում Պուտինը հավելել է, որ զինաթափման վերաբերյալ ՌԴ-ի բոլոր առաջարկությունները «մնում են սեղանին, և դռները բաց են», բայց պահանջել է այսուհետև ոչ մի կարգի բանակցություններ չնախաձեռնել այս խնդրի շուրջը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02