Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը համահայկականխաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից հայտ ունենք և շարունակում ենք ստանալ: Կարծում եմ՝ մինչև հուլիսի 1-ը ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը կգերազանցեն հինգ տասնյակը»,- ասել է Զաքարյանը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «Ֆուտբոլն ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ամենամասսայական խաղն է, և զարմանալի չէ, որ համահայկական խաղերում ևս ամենապահանջվածն է: Կարծում եմ՝ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլային հանդիպումներ և իրական տոն, որը համախմբելու է ողջ հայությանը Հայաստանում»,- ասել է Վանեցյանը:
Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական թիվը:
Քննարկվել են մարզական պատվիրակությունների մուտքը ՀՀ սահմանում առանձին անցակետով ապահովելու աշխատանքների իրականացմանն առնչվող և կազմակերպչական այլ հարցեր:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56