Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը վստահ չէ, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ռազմական նոր դաշինք կստեղծեն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է Bild-ին տված իր հարցազրույցում։ Նրա խոսքով, լավ միտում է, որ անցյալ տարի Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո երկու երկրի միջեւ դարձյալ մերձեցում է տեղի ունենում: «Բայց միաժամանակ չեմ հավատում, թե նրանց միջեւ հարաբերություններն այնքան սերտանան, որ Ռուսաստանը Թուրքիային ՆԱՏՕ-ի պաշտպանական գործընկերությանն այլընտրանք առաջարկի», - նշել է դիվանագետը: Նրա խոսքով, Թուրքիան «դաշինքում կարեւոր գործընկեր է հանդիսանում եւ հետագայում էլ այդպիսին պետք է մնա»: Շտայնմայերը կոչ է արել զերծ մնալ Անկարայի հասցեին խիստ քննադատությունից: «Մենք հենց սկզբից էլ հստակորեն հայտարարում էինք, թե ինչպես ենք վերաբերվում ուսուցիչների, դատավորների եւ լրագրողների ձերբակալություններին եւ հետագայում էլ կշարունակենք անել դա: Բայց Թուրքիայի հասցեին քննադատության ամբողջ հիմնավորվածությամբ հանդերձ, Գերմանիայում բանավեճերի ընթացքում հաճախ մոռանում են, որ նրանք, ովքեր մասնակցել են հեղաշրջման փորձին, գործել են ծայրաստիճան դաժանությամբ, այդ թվում նաեւ` քաղաքացիական անձանց եւ խորհրդարանի անդամների հանդեպ: Եվ դա ընդունում են նույնիսկ այն թուրքերը, որոնք չեն աջակցում իշխող կուսակցությանը», - հավելել է նա:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02