ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի Քաղբյուրոյի անդամ, քաղաքական-իրավական հարցերի կոմիտեի քարտուղար Գո Շենկունի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են հայ-չինական հարաբերությունների հարուստ պատմական փորձը և «Մեծ Մետաքսի ճանապարհ»-ի գաղափարի շուրջ ծավալված համագործակցության վերականգնման կարիքը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ անդրադարձ է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրում չինական կողմի հետաքրքրվածության և ներդրումային հնարավորությունների բարձրացման կարևորությանը և հայկական կողմի շահագրգիռ մոտեցմանը։
Քարտուղար Շենկունը կարևորել է Հայաստանի կողմից Մեկ Չինաստանի սկզբունքի ընդունումը և աջակցությունը։
ԱԽ քարտուղարը նշել է Ղարաբաղյան հիմնահարցում Չինաստանի ցուցաբերած մշտապես զուսպ և հավասարակշիռ վերաբերմունքի կարևորության մասին։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ այցելություններ կազմակերպելու շուրջ։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են տարեցտարի ամրապնդվող առևտրա-տնտեսական կապերի և Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թվի ավելացման փաստը։
Կարևորվել է Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների ներգրավումը չինական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02