Վանուատուի կղզիներից մեկում ասնովոր փորձարկում են սկսել, որի նպատակն է հասկանալ, թե որքանով է հեռանկարային թայմ-բանկինգի կոնցեպցիան, այսինքն՝ արժույթի փոխարեն ժամանակի օգտագործումը: Հետազոտության արդյունքները նշանակություն կունենան ողջ աշխարհի համար, հաղորդում է HighTech+-ը: Թայմ-բանկինգի համակարգը ենթադրում է արժույթի փոխարեն ժամանակի օգտագործում: Վճարումը գումարով ստանալու փոխարեն թայմ-բանկինգի մասնակիցները կարող են իրենց ունակությունները փոխանակել ժամերի որոշակի քանակի հետ: Ամեն անդամի արժեքը որոշվում է ժամանակով, որը նա ծախսում է մյուսներին ծառայություն մատուցելու վրա, եւ գրանցվում է ժամանակի բանկում: Այդ միջոցն ամրապնդում է մարդկանց միջեւ կապը: Այդ նպատակով ամերիկացի հետազոտողները փորձարկումներ են անցկացրել Անեյտյում կղզում, որը պատկանում է Վաուատու Հանրապոտությանը: Բնակչությունը կազմում է 1000 մարդ: Այդ զարգացող տարածաշրջանում դեռեւս հասանելիություն չկա նախնական կրթությանը, սակայն բջջային հեռախոսներն արդեն լայն տարածում ունեն: Դա թույլ է տալիս գիտնականներին տեղի հանրությունում սերմանել բլոկչեյն-համակարգը, որն անհրաժեշտ է թայմ-բանկինգի աշխատանքի համար: Vanuatu-BlendTBS համակարգը թույլ է տալիս փոխանակվել ժամանակով, ինչպես նաեւ հանրության անդամներին պատժել իրենց հակասոցիալական պահվածքի համար: Բացի այդ, այն գրանցում է արված բոլոր գործողությունների մասին ինֆորմացիան: Գիտնականները հուսով են, որ փորձարկումը կբարելավի առանձին հանրությունների կյանքի որակը: Բացի այդ, հետազոտությունը նոր իմաստ կտա աշխատանք հասկացությանն ու կօգնի սահմանել առանձին հանրությունների արժեքները:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02