«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Ճիշտ է, նա արտերկրում բարձրագույն կրթություն ստացած ֆինանսիստ է, սակայն նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքի գործով դատված Գագիկ Մազմանյանի որդին է։ Նրա բարձրագույն կրթությունն արտերկրում հնարավոր է դարձել հենց այդ կաշառքների շնորհիվ։ Գագիկ Մազմանյանը մինչ քրեական գործի հարուցումը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Նա ներկայումս անազատության մեջ է։ Ըստ դատական ակտի՝ Մազմանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրենը կազմել և Կենտրոնի հարկային է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց, կատարել է հանցավոր արարքներ՝ ստացել է ինչպես խոշոր, այնպես էլ առանձնապես խոշոր չափերով կաշառք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02