Չենստոհովայի շրջանային դատախազությունը Ռուսաստանից օդաչուին մեղադրանք է ներկայացրել Օդային օրենսգրքի խախտման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատախազության հայտարարության համաձայն, օդաչուն խախտել է Չենստոհովայի շրջանում թռիչքների սահմանափակման գոտին եւ թռիչքի պահանջված պլանը չի ներկայացրել: Բացի այդ, հաղորդագրության մեջ ասված է, որ օդաչուն Լեհաստանի պետական սահմանը հատել է առանց թույլտվության, որը պահանջվում է «նկատի ունենալով սահմանին վերականգնված ժամանակավոր վերահսկողությունը», որը Լեհաստանի կողմից ներդրվել է այս ամռանը:
Ռուսաստանցի օդաչուն, ցուցմունք տալով փաստաբանի ներկայությամբ, իրեն մեղավոր չի ճանաչել, բայց հայտնել է, որ տեղեկացված է, որ ինքը խախտել է Օդային օրենսգրքի կանոնները: Նա նաեւ տուգանք վճարելու պատրաստակամություն է հայտնել:
Ներկայացված մեղադրանքի համաձայն, նրան մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:
Լեհական Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Բարտոլոմեյ Միշչեւիչը ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 29-ին ռուսաստանյան թեթեւաշարժիչ ինքնաթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը: Նրա խոսքով, լեհական F-16 կործանիչները գրավել են առանց պահանջված թույլտվության արգելված գոտում գտնվող ինքնաթիռը եւ նրան ստիպել են վայրէջք կատարել, օդաչուն հետեւել է հրահանգներին, ձերբակալվել է ոստիկանության կողմից եւ բաց է թողնվել ստուգումից հետո:
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44