Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 14 տարում առաջին անգամ պատմական պետական այցով Հյուսիսային Կորեա է ժամանել, հայտնում է The Guardian-ը: Պարբերականը նշում է, որ նախկինում 2 երկրները «սառը պատերազմի» վիճակում էին, որը հարուցել էին Փհենյանի միջուկային սադրանքները եւ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին Չինաստանի մշտական աջակցությունը: Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայում կլինի երկօրյա պետական այցով: Չինաստանի առաջնորդը Փհենյան է ժամանել տիկնոջ՝ Պեն Լիյուանի, ԱԳ նախարար Վան Իի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Նշվում է, որ չինացի առաջնորդի այցի առիթով Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում կախված են չինական դրոշներ՝ հյուսիսկորեական խորհրդանիշների հետ միասին: Սի Ցզինպինը Փհենյանում կայցելի նաեւ Բարեկամության աշտարակ, որը Կորեական պատերազմի ժամանակ Հյուսիսին պարտությունից փրկած չինական զորքերի հուշակոթողն է: Սի Ցզինպինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը աշխատում են կապերի վերականգնման շուրջ. Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել արդեն 4 անգամ: Վերլուծաբանների կարծիքով՝ չինացի առաջնորդը սպասում էր մինչեւ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ վարվող բանակցությունները կկորցնեին իրենց նշանակությունը եւ միայն դրանից հետո է կատարել իր այցը: Հյուսիսկորեացի վերլուծաբան Լիմ Յուլ-Չուլի կարծիքով՝ այս ուղեւորությունը Չինաստանին հնարավորություն է ընձեռում ցույց տալու տարածաշրջանում իր ազդեցությունը: Ինչն վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա, վերլուծաբանի կարծիքով, այս երկիրը ցանկանում է ԱՄՆ-ին ցուցադրել, որ վայելում է Չինաստանի աջակցությունը, եւ Վաշինգտոնին ակնարկել, որ պետք է դադարեցնի իր առավելագույն ճնշման քաղաքականությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ոչ մի համաձայնագիր չի կնքվել, իսկ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցությունները անցյալ ամիս փակուղի են մտել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02