ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆրի Հարիգյանն իսկապես հայկական արմատներ ունի, իսկ հայրական կողմից նրա տատն ու պապը ԱՄՆ են մեկնել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է գեներալը: «Իմ տատն ու պապը հայրական կողմից ծնունդով Հայաստանից են, Երեւանից: Նրանք անցնելով ԱՄՆ Էլլիս կղզին բնակություն են հաստատել Չիկագոյում»,- պատմել է գեներալը, որը վերջերս նշանակվել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ օդուժի ղեկավարի պաշտոնում: Գեներալ Հարիգյանը հավելել է, որ իր տատն ու պապը հայերեն են խոսում: Հարցին, թե ինչ գիտի հայկական ավանդույթների եւ խոհանոցի մասին, նա պատասխանել է. «Ես մեծացել եմ հայկական կերակուրներով եւ գրեթե ամեն հանգստյան օր անցկացրել եմ հորս ծնողների տանը»: Հարիգյանը ռազմական օդաչու է, 1985 թվականին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ Ակադեմիան: Նա ավելի քան 4100 ժամ թռիչք է իրականացրել F-22 եւ F-15C ինքնաթիռներով: Գեներալը նաեւ նշել է, որ ինքն ընտանիքում առաջին զինվորականը չէ. «Մորեղբայրս ծառայել է բանակում, իսկ մորս հայրը՝ նավատորմում»: Հարիգյանն ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի պաշտոնը, ղեկավարել է Աֆղանստանում թալիբների եւ Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ օդային արշավը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02