Իսրայելի Գերագույն դատարանը հաստատել է Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը մասնավոր սեփականատերերից առգրավելու մասին դատավճիռը, հայտնում է Associated Press-ը:
Իսրայելի Ազգային գրադարանի հայտարարությունից հայտնի է դառնում, որ դատարանը գրադարանն է համարել «նախընտրելի վայր» գրողի չհրապարակված աշխատանքների պահպանման համար: Գրադարանից նաեւ խոստացել են լայն հանդիսատեսի համար հասանելի դարձնել ձեռագրերը: Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշումն ավարտել է բազմամյա «կաֆկայան դատավարությունը»:
Հայտնի է, որ Կաֆկան այրել է իր ստեղծագործությունների մոտ 90 տոկոսը: 41 տարեկանում գրողի մահից հետո նրա գրասեղանում Մաքս Բրոդին ուղղված նամակ է հայտնաբերվել: Կաֆկան խնդրել է ոչնչացնել մնացած ձեռագրերը: Բրոդը չի կատարել խնդրանքը, ինչի շնորհիվ հրապարակվել են «Դատավարություն», «Դղյակը», «Ամերիկա» վեպերը, Կաֆկայի օրագրային գրառումները եւ նամակները:
1939-ին Բրոդը նացիստների հետապնդման հետեւանքով Պրահայից Պաղեստին է փախել: Հետագայում նա ձեռագրերի երկու երրորդը փոխանցել է Օքսֆորդում Բոդլեյն գրադարանին: Ձեռագրերի մնացած մասն էլ դատավարության առիթ է դարձել: Բրոդը ձեռագրերը ժառանգել է իր քարտուղարուհուն` Էսթեր Հոֆֆեին, 2007-ին նրա մահից հետո գրական հավաքածուն անցել է նրա դուստրերի ձեռքը:
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44