Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի սպանության համար, գրում է dw.com-ը: «Մուրսին բնական մահով չի մահացել, նրան սպանել են»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Եգիպտոսի իշխանությունները միջազգային դատարաններում սպանության համար պատասխանատվության ենթարկվեն: Նա նաև կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանն «անել այն, ինչ անհրաժեշտ է»: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել էր հունիսի 17-ին՝ լրտեսության մեղադրանքով դատական նիստի ժամանակ: Նա գիտակցությունը կորցրել էր հենց դատարանի շենքում: Վաթսունյոթամյա Մուրսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին նրա համար, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը: 2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել նրան՝ հայտարարելով նոր նախագահական ընտրությունների մասին: Ծավալվող իրադարձությունների արդյունքում Մուրսին ձերբակալվել էր և պահվում էր մայրաքաղաք Կահիրեի բանտերից մեկում: Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինյան իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02