Nokia սմարթֆոնների թողարկման իրավունք ունեցող HMD Global-ը հայտարարել է, որ կսկսի Սինգապուրից Ֆինլանդիա փոխանցել օգտատերերի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության հայտարարությանը: «Nokia սմարթֆոններ թողարկող HMD Global-ը հայտարարում է CGI կոնսալտինգային ընկերության եւ Google Cloud-ի հետ գործընկերության մասին՝ Google-ի ամպային շրջանում՝ Համինում (Ֆինլանդիա) հեռախոսների տվյալների տեղափոխման եւ պահպանման համար: Այս քայլը Nokia հեռախոսների օգտատերերին ավելի շատ հնարավորություններ կտրամադրի՝ մեծացնելով արագությունը եւ Nokia հեռախոսների տրամադրած բարելավումների ճշգրտությունը», - տեղեկացնում է ընկերությունը: Առաջին սմարթֆոնները, որոնք կսկսեն տվյալները Ֆինլանդիայում պահպանել կլինեն ընկերության նոր մոդելները սկսած Nokia 4.2, Nokia 3.2 եւ Nokia 2.2-ից, մյուս հեռախոսների տվյալները կտեղափոխվեն Android Q օպերացիոն համակարգի թարմացումից հետո, ամբողջ գործընթացը կավարտվի 2020-ին: Մարտին Ֆինլանդիայի իշխանությունները հետաքննություն էին անցկացնում Nokia-ի ապրանքանիշով հեռախոսներ արտադրող HMD Global ընկերության նկատմամբ անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ, կասկածելով, որ Nokia 7 Plus հեռախոսները որոշ անձնական տվյալներ են ուղարկում Չինաստանում China Telecom պետական սերվերին: Արտադրողն այդ ժամանակ խոստովանել էր, որ Nokia 7 Plus հեռախոսներից մի քանիսն իսկապես տվյալներ ուղարկել են ծրագրային սխալի պատճառով, խնդիրը կարգավորվել էր ծրագրային ապահովման թարմացումից հետո:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02