Աշխարհում ամենահանրաճանաչ YouTub տեսահոսթինգի ղեկավարությունը մտածում է մանկական կոնտենտն ամբողջությամբ առանձին ծառայություն տեղափոխելու մասին: Մանկական կոնտենտը YouTub-ին ապահովում է միջոցների ահռելի ծավալ, այնպես որ՝ խոսքը բիզնեսի համար բավականին ռիսկային փոփոխության մասին է, հայտնում է The Wall Street Journal-ը: Սակայն դրա անհրաժեշտությունն, ըստ ամենայնի, հասունացել է, նշում է պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Հիշեցնենք, որ YouTube-ը որոշ ժամանակ առաջ հայտնվել էր քննադատության հզոր ալիքի տակ, որը հարուցել էր ծառայության մանկական հատվածի համար անցանկալի բովանդակությամբ նյութերի առատությունը: Փորձագետներից շատերի կարծիքով՝ YouTube-ը սկզբունքորեն չի կարող երեխաների համար նախատեսված հատվածը վերահսկել, որտեղ ծաղկում են ինչ-որ միանգամայն սարսափելի երեւույթներ, օրինակ՝ հոլովակների ավտոմատ գեներացիան՝ հաշվարկված ամենափոքր տարիքի երեխաների համար, կամ հայտնի մուլտֆիլմերի հոլովակների ստեղծումը՝ տարօրինակ ենթատեքստերով ու իմաստով: YouTub-ի մանկական հատվածի համար առավել քան հրատապ խնդիրը լուծելու համար ծառայության ղեկավարությունը պատրաստ է անգամ ամենաարմատական փոփոխություններին. խոսում են, օրինակ, որ YouTub-ը կարող է ընդհանրապես հրաժարվել մանկական կոնտենտից եւ այն տանել հատուկ մասնագիտացված ծառայություն: Դրանից բացի, YouTub-ին քննադատում են ընթացիկ տեսանյութից հետո հաջորդի ավտոմատ վերարտադրման համար, ինչը ընկերությանը թույլ է տալիս միլիոնավոր դոլարի լրացուցիչ եկամուտ ստանալ, սակայն դա ծնողներին դուր չի գալիս, որոնց երեխաները ժամեր շարունակ տառացիորեն «կպած» են YouTube-ին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02