Իտալական Antitrust հակամենաշնորհային գերատեսչությունը խոշոր տուգանք է սահմանել գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի համար՝ «ոչ կոռեկտ կոմերցիոն քաղաքականության» պատճառով: Այս մասին հայտնում է Il Sole 24 Ore թերթը:
Պարբերականը նշում է, որ տուգանքը կազմել է 5 մլն եվրո, և դա առավելագույն հնարավոր գումարն է: Խոսքը 2009 թվականից իտալական շուկա մատակարարվող դիզելային շարժիչներով ավտոմեքենաների համար ծրագրային ապահովման մասին է, որը հնարավորություն է տալիս շրջանցել էկոլոգիական խիստ նորմերը: Իտալական գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ընկերությունն իր արտադրանքը գովազդել է՝ ընդգծելով էկոլոգիական բարձր չափանիշները:
Volkswagen-ը սկանդալի կենտրոնում է հայտնվել մեքենաների վրա ծրագրային ապահովման հայտնաբերումից հետո, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ էկոլոգիական խիստ նորմերը: Ավտոհսկայի նկատմամբ հետաքննություններ են սկսվել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում:
Իտալիայի դատախազությունը սեփական հետաքննություն է սկսել Volkswagen-ի իտալական ստորաբաժանման ղեկավարության նկատմամբ, իսկ ընկերության գրասենյակներում ավելի վաղ անցկացվել են խուզարկություններ:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02