Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին: Գյուլումյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից ընտրված օրինական ՍԴ նախագահ է: Եվ նա պետք է պաշտոնավարի մինչև 2015 թվականի Սահմանադրության նշած ժամկետների ավարտը: Աղբյուրը հիշեցնում է, որ Վահե Գրիգորյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ մտնելով ՍԴ՝ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը, քանի որ դատարանը նոր Սահմանադրությամբ ունի երկու դատավոր, մնացածը ՍԴ անդամներ են, որոնք լիազորություններ չունեն: Ըստ Գրիգորյանի՝ քանի որ առաջին դատավորը արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը: «Ես ուզում եմ կարդաք Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը: Կարդացեք, ինքներդ կունենաք պատասխանը: Այսինքն՝ ըստ դրա՝ մինչև 2015 թվականի Սահմանադրության որոշված ժամկետները պետք է ՍԴ այս կազմը պաշտոնավարի»,- ասել է Ալվինա Գյուլումյանը: ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը սահմանում է սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանը հիմնավորմանը, թե ՍԴ անդամները լիազորություններ չունեն, Ալվինա Գյուլումյանն ասում է՝ ՍԴ դատավոր, թե անդամ, դրանք նույնն են: «Դրանց տարբերությունը մի ամբողջ գիտական աշխատանքի թեմա է: Համենայնդեպս, դրանց մեջ որևէ տարբերություն չկա, դրանք երկուսն էլ արդարադատություն են իրականացնում: Կարևորը գործառույթն է, ոչ թե անունը»,- նշել է նա: Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44