«Թուրքից ավելի վտանգավոր թուրքանման հայն է
Գ. Նժդեհ
Առողջ և փաստարկված քննադատությանը պետք է պատասխանել հակափաստարկներով:
Սակայն մեր քաղաքական և հասարակական տիրույթում հակափաստարկների բացակայությունը շատ հաճախ ճանապարհ է հարթում հիմար ու վիրավորանք պարունակող արտահայտությունների, իսկ երբեմն՝հոդվածների համար:
Տարիներ առաջ այսօրվա շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող մամուլի միջոցով նախկինում լրագրող, իսկ այսօր այդպես էլ պետական գործիչ չդարձած անձը, փորձելով քննադատել իմ համեստ անձի հնչեցրած գնահատականները, հիշել էր իմ հունական ծագման փաստը՝փորձելով դա ներկայացնել ինձ համար որպես բարդույթ:
Հավատացեք, նման տգետ ու բութ բացատրություն ու քննադատություն կարող էր ծնվել միայն անհեթեթության և քաղաքական տգիտության շտեմարանում:
Ինչու հիշեցի տարիներ առաջ տեղի ունեցած այդ դիպվածը:
Վերջին մեկ տարում բազմաթիվ քննադատներ, իսկ իրականում՝ քաղաքական բթության ներկայացուցիչներ, ինձ մեղադրում են հայ չլինելու մեջ:
Այսօր էլ մեկը իմ նյութերից մեկի մեկնաբանության տակ մեղադրել է համեստ անձիս ասորի լինելու մեջ:
Նախ, շատ հարգելով ասորի եղբայր ժողովրդին, պետք է նշեմ, որ ես ունեմ ոչ թե ասորական,այլ հունական ծագում:
Ավելին, հպարտ եմ, որ հունական ծագում ունեմ:
Երջանիկ եմ, որ կրում եմ երկու մեծ ժողովուրդների՝ հույն և հայ ժողովուրդների գենը:
Ինձ համարել և համարում եմ 100 տոկոսով հույն և 100 տոկոսով հայ:
Ունենալով հունական ծագում՝ բազմաթիվ երկրներում բարձր եմ պահել Հայաստանի շահը, մի շարք երկրներում հանդիսացել եմ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնողներից, իսկ Կիպրոսի խորհրդարանի կողմից ժխտողականության օրենքի ընդունուը նախաձեռնել եմ ինքս Կիպրոսի խորհրդարանի պատգամավորներ Ավերով Նեոֆիտուի և Վարդգես Մահտեսյանի հետ:
2015թ. Հունաստանը միակ ԵՄ երկիրն է եղել, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստ է գումարել Հունաստանի խորհրդարանի դահլիճում և դա եղել է իմ նախաձեռնությամբ:
Ապրիլյան պատերազմի օրերին գործընկերներիս հետ նախաձեռնել եմ հույն և լատվիացի պատգամավորների այցը Արցախ:
Դուք ի՞նչ եք արել Հայաստանի համար, ի՞նչ:
Զազրախոսել և վատաբանել, սև ու սպիտակի բաժանել, բարիկադներ կառուցել...Դա չի՞ ձեր արժեքը:
Նժդեհն ասում էր՝ թուրքից ավելի վտանգավոր թուրքանման հայն է:
Կեցցե Հայաստանը, կեցցե Հունաստանը, կեցցե Կիպրոսը, կեցցե Արցախը:
Կեցցե հայ-հունական հավերժ եղբայրությունը»:
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02