Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային հանրակցությանը կոչ են արել ավելացնելու ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի եւ հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման բնագավառում՝ վարակիչ իվանդությունների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար:
Հունիսի 18-ին Ժնեւում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից, 4,2 միլիարդ մարդ՝ պատշաճ մակարդակով սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի, իսկ 3 միլիարդը զրկված է տնային պայմաններում ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից:
ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միասին կատարում են Հազարամյակի զարգացման նպատակների կատարման դիտազննում, որոնք վերաբերում են խմելու ջրին եւ սանիտարիային: Նրանց ներկայիս զեկույցից, որը պատրաստվել է Դիտազննման համատեղ ծրագրի շրջանակում, պարզ է դառնում, որ, չնայած ՋՍՀ-ից օգտվելու մարդկության ունիվերսալ հնարավորության էական առաջընթացին, տակավին «վիթխարի խնդիրներ գոյություն ունեն մատուցվող ծառայությունների որակի հարցում»:
Զեկույցի համաձայն՝ 2000 թվականից 1,8 միլարդ մարդ ստացել է ջրամատակարարման հիմնական ծառայություններից, 2 միլիարդը՝ սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Միեւնույն ժամանակ գոյություն ունի «ընդգրկուն անհավասարություն այդ ծառայությունների մատչելիության, առկայության եւ որակի հարցում»:
ՄԱԿ-ի գնահատումներով՝ 785 միլիոն մարդ բազային ծառայություններ չունի ջրամատակարարման ոլորտում, նրանցից 144 միլիոնը հարկադրված է ջուր խմել գետերից, լճերից եւ այլ ջրահոսքերից եւ ջրավազաններից, որոնք չեն ենթարկվում վարակազերծման: Իր տանը ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն չունի 3 միլիարդ մարդ, նշում են ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Ամենաքիչ զարգացած երկրներում այդ հնարավորությունից զրկված է բնակչության գրեթե երեք քառորդը: Զեկույցում ասված է, որ տարեկան մինչեւ հինգ տարեկան շուրջ 297 հազար երեխա է մահանում փորլուծից, որը դառնում է պատշաճ սանիտարիայի եւ հիգիենայի բացակայության հետեւանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02