Բրազիլիայի կառավարությունը մինչև 2022 թվականը ծրագրում է երկրի 44 օդանավակայանները փոխանցել մասնավոր ներդրողների կառավարմանը: Այս մասին երկուշաբթի հայտնել է պետական հեռահաղորդակցային ընկերությունը, հաղորդում է tass.ru-ն՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի ենթակառուցվածքների նախարար Տարսիզիու Գոմես դի Ֆրեյտասի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ մարտին կայացած աճուրդի ժամանակ կոնցեսիոն համաձայնագիր կնքելու իրավունքի համար փորձարկված մոդելը, որի շրջանակում մասնավոր կառավարման է փոխանցվել 12 օդանավակայաններից բաղկացած համալիրը, հաջող կարելի է համարել: «Նախագիծն աշխատում է, [ներդրողները] լավ են արձագանքում դրան, մենք բավականին հետաքրքիր առաջարկներ ենք ստացել»,-հավելել է նա: Ակնկալվում է, որ 44 օդանավակայանների կառավարման իրավունքը հանձնվելու է երկու աճուրդների ընթացքում, յուրաքանչյուրի հաղթողը ստանալու է քսաներկու օդանավակայանների կառավարման իրավունքը: Առաջին «փաթեթի» աճուրդը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերին, իսկ հաջորդը, ենթադրաբար, տեղի կունենա 2021 թվականի վերջին-2022 թվականի սկզբին: Կառավարությունում կարծում են, որ սա խթան կհանդիսանա քաղաքացիական ավիացիայի շուկայի զարգացման համար:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02