Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի բարձրագույն վերաքննիչ դատարանն այսօր կայացած նիստի ժամանակ չեղարկել է շրջանի նախկին ղեկավար Դոնալդ Ցանգի (Ցզեն Ինցյուան)՝ կոռուպցիայի գործով մեղադրական դատավճիռը, գրում է РИА Новости-ն:
Դոնալդ Ցանգը Հոնկոնգի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2005-2012թթ.: 2017թ.-ին նա մեղավոր էր ճանաչվել այն բանի համար, որ Հոնկոնգի գործադիր խորհրդին չէր տեղեկացրել Շենչժեն քաղաքում եռահարկ շենքի վարձակալության և վերակառուցման մասին Wave Media ընկերության սեփականատիրոջ հետ կնքած գործարքի մասին: Ընկերությունը 2010-2012թթ. թվային ռադիոհեռարձակման թույլտվություն ստանալու դիմում էր ներկայացրել:
Մեղադրանքի համաձայն՝ գործարարի հետ չհայտարարված գործարքի շրջանակում արտոնյալ պայմաններում շենքի վարձակալությունն ու վերակառուցումը պաշտոնյայի կողմից վարչության ղեկավարի պաշտոնում գտնվելու ժամանակ երրորդ անձանց կողմից գումարի տեսքով վարձատրություն ստանալու դեպք է: Նախկին պաշտոնյան նախ դատապարտվել էր 20 ամսվա ազատազրկման, այնուհետև այդ ժամկետը կրճատվել էր 12 ամսվա:
Ցանգը պատիժը կրելուց հետո ազատ էր արձակվել դեռևս այս տարվա հունվարին:
Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգմանը, որ նախնական դատաքննության ժամանակ ատենակալները չեն կարողացել համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե արդյոք գործում կոռուպցիայի տարր կա, և այդ ժամանակ կարևոր է եղել, որպեսզի դատավորները ատենակալներին համապատասխան կերպով Ցանգի դրդապատճառներն ուսումնասիրելու ցուցում տային, որոնցով նա առաջնորդվել է գործարքը Գործադիր խորհրդից թաքցնելու ժամանակ, սակայն դատարանը չի կարողացել մինչև դատավճիռը համապատասխան ցուցում տալ ատենակալներին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02