Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ես մի վերլուծական էի կազմել, որտեղ տարբեր երկրների օրենսդրության մեջբերումներով հիմնավորել էի, որ այդ երկրներում Սահմանադրական դատարանի դատավոր և անդամ բառերը հոմանիշներ են և առանց որևէ սկզբունքի պահպանման հավասարապես օգտագործվում է այս երկու հասկացությունները, անգամ նույն նախադասությունում:
Պարզվում է Հայաստանի Հանրապետությունը ևս բացառություն չի եղել: ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մայր տեքստում՝ ԱԺ,17.01.2018,ՀՕ-42-Ն օգտագործվում է և սահմանադրական դատարանի դատավոր և Սահմանադրական դատարանի անդամ հասկացությունները: Այդ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնելու Սահմանադրական դատարանի նախագահին կամ այլ անդամի:», իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն
5. Սահմանադրական դատարանի դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Սահմանադրական դատարանի նախագահի և մյուս անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ սահմանադրական օրենքից սահմանադրական դատարանի անդամ հասկացությունը հանվել է Սահմանադրական Դատարանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-5-Ն օրենքով, որը ընդունվել է 29.03.2019 թվականին, սկզբնաղբյուրը ՝ ՀՀՊՏ2019.04.10/24(1477): Այս օրենքի 2-րդ հոդվածի համաձայն. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «անդամի» բառը փոխարինել «դատավորի» բառով, իսկ5-րդ մասում «անդամների» բառը՝ «դատավորների» բառով:
Հիմա հարց, ո՞ւմ մտքով է անցել այս բառերը հանել, մի նախագծով, որի նպատակը միայն Սահմանադրական դատարանի որոշման կատարումն է, որում որևէ բառ չկա «անդամ» բառը «դատավոր» բառով փոխարինելու մասին: Արդյոք դեռ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ պարոնի հետ չեն ուրվագծել հանրությանը մատուցվող այս տխրահռչակ տարբերակը:
Հետևությունները թողնում եմ ձեզ»:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02