«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԵՊՀ-ում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում 2018 թ․ բյուջեի կատարողականը, աուդիտի եզրակացությունը, գիտխորհրդի որոշումներին և կառուցվածքին վերաբերող հարցեր են:
Ամենաինտրիգայինը կառուցվածքի հարցն է: 3 «կարևոր» փոփոխություն կլինի` ԵՊՀ հաշվեկշռի վրա «կնստի» Բյուրականի ուսումնաարտադրական բազան, որը հետո կմասնավորեցվի: Բազայի տնօրեն Արտակ Կարապետյանից հետաքրքրվեցինք` ճի՞շտ են լուրերը։ «Տեղյակ չեմ, գարնանը` դեռ ձյուն էր, եկան պետգույքից, նայեցին, չափեցին, նկարեցին, գնացին, հետո ո՛չ ձեն, ո՛չ ձուն։ Եթե ինձ հարցնեք, ես շահագրգիռ եմ, որ չմասնավորեցվի»:
Հաջորդ փոփոխությունը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումն է, որը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը, որն էլ իր «կոնտրոլի» տակ էր պահում ուսխորհրդի 25 տոկոսը։ Կենտրոնը կմիացնեն ԵՊՀ շրջանավարտների կենտրոնին, նոր ղեկավար հնարավոր է դառնա «Ռեստարտի» Դավիթ Պետրոսյանը:
Երրորդ փոփոխությունն էլ պակաս ինտրիգային չէ. պրոռեկտորների հաստիքների անվանափոխում կիրականացվի։ «Նպատակն է` ազատվել նախկին պրոռեկտորներից. նրանք ծանուցում կստանան, ապա կդադարեն պաշտոնավարել, պրոռեկտորներ կդառնան նրանք, ովքեր կապահովեն Հովհաննես Հովհաննիսյանի հաղթական մուտքը ռեկտորի պաշտոնում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56