Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ափսոսանք հայտնելով նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ իր կողմից արված ոչ կոռեկտ մեկնաբանության համար։
«Մամուլում և համացանցում քննարկման առարկա է դարձել մի արտահայտություն, որը արել եմ նախօրեին՝ ֆեյսբուքյան ֆրենդներից մեկի գրառման տակ: Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետևանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով երթևեկության արագությունը սահմանափակելու առաջարկին:
Որպեսզի պարզ լինի կոնտեքստը, լուսանկարներում մեջբերում եմ քննարկման կարևոր մասը, որտեղ շեշտել եմ, որ արագությունը նվազեցնելու հարցում ամենակարևորը մարդկանց կյանքերը փրկելու փաստարկն է, և դրա դիմաց խցանումներին ու երթևեկության անհարմարությանը վերաբերող մնացած փաստարկները երկրորդական են դառնում: Ցավում եմ, որ այս հատվածը դուրս է մնացել թեմայի վերաբերյալ մամուլի հրապարակումների մեծ մասից:
Այնուհանդերձ, կարծում եմ, որ ցանկացած պարագայում հանրային քննարկումների ժամանակ պետք է հնարավորինս մնալ կոռեկտ բառապաշարի սահմաններում: Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ ինքս դուրս եմ եկել այդ սահմաններից: Էմոցիոնալ զեղման պատճառը պայմանավորված էր զուտ հարցի կենսական կարևորությամբ և ոչ երբեք՝ ընդդիմախոսի նկատմամբ հարգանքի պակասից: Կրկնակի ավելի եմ ցավում, եթե խնդրահարույց արտահայտության պատճառով տուժում է բովանդակային քննարկումը, որովհետև քաղաքապետի առաջարկը հենց այդպիսի քննարկման մեկնարկը դնելու խնդիր է ունեցել:
Շարունակում եմ անխախտ համոզմունք ունենալ, որ Հայաստանի, մասնավորապես, Երևանի ճանապարհներին մարդկանց կյանքի ու առողջության ապահովման հարցը մեր ամենակարևոր ու հրատապ լուծման կարոտ խնդիրներից է: Եթե կա որևէ միջոց, որը հնարավորություն կտա գոնե մեկ տոկոսով նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ահռելի թիվը, ապա պետք է քննարկել դա՝ առանցքում դնելով հենց այդ նպատակը:
Հայաստանում ճանապարհային պատահարների հետևանքով տարեկան շուրջ 250 մարդ է մահանում: Մենք Եվրոպայում այս ցուցանիշով «առաջատարների» թվում ենք: Սա ահավոր ցուցանիշ է: Պետք է լրջորեն մտածել սրա մասին»,- գրել է Կարապետյանը:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03