Գյումրեցիները հուլիսի 1-ին քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Երկրորդ Եվրոպական խաղերում հաղթանակ տոնած բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանին և Հովհաննես Բաչկովին: Մարզիկներին դիմավորելու էին եկել ոչ միայն նրանց հարազատներն ու ընկերները, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Բալասանյանն իր ուրախությունը կիսելով լրագրողների հետ՝ անկեղծացավ՝ նման հաջողության երկար էր սպասել: «Նման փոքր քաղաքում 3 չեմպիոն՝ սա իրոք ուրախանալու առիթ է: Այս հաղթանակները շատ կարևոր են: Գյումրեցի մարզիկները եւս մեկ անգամ ապացուցեցին ՝ Գյումրին մարզական քաղաք է: Գյումրին հաջողություններ ունեցել ու դեռ ունենալու է՝ վստահ ենք»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ կարևորելով Գյումրիում մարզական մեծ պալատ ունենալու անհրաժեշտությունը:
Ամփոփելով կիսամյակը՝ Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը տեղեկացրեց՝ մարզական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Շիրակի մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում նվաճել են 35 մեդալ: «Սա մեծ ցուցանիշ է, քանի որ դեռևս ունենք աշխարհի առաջնություններ, և ակնկալում ենք նոր մեդալներ»,-նշեց Վաչիկ Վարդանյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս տարվա Եվրոպական խաղերում Հայաստանը ընդհանուր հաշվով նվաճել է 11 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե: Հայ մարզիկների համար շատ հաջող է եղել մրցումային վերջին օրը. նրանք նվաճեցին միանգամից չորս ոսկե մեդալ, որոնցից երեքը բաժին հասավ գյումրեցի մարզիկներին:
Առաջինը հաջողության հասավ 49 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը դարձավ Եվրոպական խաղերի գյումրեցի առաջին ոսկե մեդալակիրը: Նրանից հետո ռինգ դուրս եկավ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վերջինս նույնպես հաղթեց եզրափակչում ու երրորդ ոսկին բերեց Հայաստանին: Բացի Եվրոպական խաղերի հաղթողի կոչումից, գյումրեցի բռնցքամարտիկները հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն: Բաչկովը պաշտպանեց տիտղոսը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Չորրորդ ոսկին նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը վստահ հաղթանակ տարավ եզրափակչում: Հունիսի 29-ին արծաթե մեդալակիր էր դարձել գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Եվրոպական խաղերի ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 11-րդ տեղը:
Արմենուհի Մխոյան
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01