Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն արտագաղթել է Ռուսաստան՝ հիմնական բնակության նպատակով։ Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հերքեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ, Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ինչպես և նախկինում է տեղեկացվել, և ինչպես էլի մի առիթով հայտարարել է հենց ինքը՝ Տարոն Մարգարյանը, նախկին քաղաքապետը չի պատրաստվում լքել իր հայրենիքը․ ապրել է ու ապրելու է Երևանում։
Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ ծանոթ է հրապարակմանը և արդեն համապատասխան արձագանքն է տվել ֆեյսբուքյան իր գրառմամբ։ Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․
«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրե՛լ, ապրո՛ւմ և շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե՝ ոչ։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրեք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։
Ձեր երևակայությունը երբե՛ք իրականություն չի՛ դառնա, նույնիսկ չերազե՛ք!!!»,-գրել է Արթուր Գևորգյանը։
Հարկ է նկատել, որ գրառման ներքո մեկնաբանություններ են թողել քաղաքացիներ, ովքեր իրենց դրական վերաբերմունքն ու աջակցությունն են հայտնել։ Նրանցից Արմինե Բարսեղյանը, ակնարկելով Տարոն Մարգարյանին, գրել է․ «մեր հպարտությունը...»։
Իսկ Աղասի Զաքարյանը գրել է․ «Տարոն Մարգարյանը գլուխը բարձր ու հպարտորեն պիտի ապրի Երևանում։ Երևանցին հիշում ու համեմատում է Տարոն Մարգարյանի աշխատանքը»․․․
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02