Hetq.am-ը հայտնում է, որ հունիսի 1-ին Հայաստանի ոստիկանությունը 40 միլիոն դրամի արժողության պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ: Ըստ պայմանագրի, ընկերությունը կկատարի 20 միավոր «Toyota Corolla 1,6», «Toyota Camry 2,5» և «Toyota Camry 3,5» մաինշների ավտոմեքենաների սպասարկում և նորոգում: Այդ ավտոմեքենաները ձեռք են բերվել 2012-2015 թվականներին, ըստ Հետքի: Կայքը նշում է, որ պայմանագրում ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի ստորագրություններն են:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Տոյոտա-Երևան»-ի հետ կնքած պայմանագիրը: Ոստիկանության գրության մեջ ասվում է, որ պայմանագրում նշված, արտաբյուջետային միջոցներից հատկացված 40 միլիոն դրամը նախատեսված է ընթացիկ տարում 119 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների տենիկական սպասարկման համար։ Եվ որ 2013-2015թթ. «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից ձեռքբերված 20 միավոր ավտոմեքենաները գտնվում են երաշխիքային ժամկետի մեջ և դրանց սպասարկումն ընկերության կողմից կատարվում է անվճար։
Հետքը հրապարակման մեջ նշում է նաև, որ Տոյոտա Երևան ընկերության բաժնետեր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա 30 տոկոսի բաժնետեր է: Ընկերության 30 տոկոսի բաժնետեր է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, իսկ Տոյոտա Երևանի եվս 30 տոկոսի բաժնետեր է Նատալյա Մատինյանը, որը նաև Հ2 հեռուստաընկերության 50 տոկոսի բաժնետեր է: Հեռուստաընկերության մյուս 50 տոկոսը պատկանում է Սամվել Մայրապետյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02