Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգում կլինեն Արցախին վերաբերող հարցեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
«Սովորաբար նախագահների հանդիպումների օրակարգում վերանայումներ են լինում։ Հայաստանի պարագայում, բնականաբար, օրակարգում Արցախին և օրեր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր կլինեն»,- ասաց քաղաքագետը:
Արթուր Ղազարյանի խոսքով `օգոստոսի 8-ին Ադրբեջանում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումն իր ուղղակի կամ անուղղակի առնչությունն ու ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա:
«Կարծում եմ, ռուսական կողմը Հայաստանին որոշակի պարզաբանումներ պետք է տա, թե եռակողմ հանդիպման օրակարգում ինչ հարցեր են եղել իրականում, որն ուղղակի կամ անուղղակի կանդրադառնա նաև Հայաստանի վրա»,- ասաց քաղաքագետը:
Հարցին՝ ի՞նչ պետք է ակնկալել Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից, քաղաքագետը պատասխանեց, որ ակնկալել, որ Արցախի հիմնահարցի շտապ լուծում տեղի կունենա, ճիշտ չէ. «Կան կուսակցություններ, որոնք կանխատեսումներ են անում, որ Արցախի հիմնահարցի լուծումը կտրվի մինչև տարեվերջ: Ես կարծում եմ, որ հազիվ թե այդ հարցն այդքան շուտ լուծվի»:
Քաղաքագետն այն կարծիքին է, որ ռուսական կողմը բնականաբար պետք է ընդունի այնպիսի որոշում, որը բխի և՛ Հայաստանի շահերից, և՛ Ադրբեջանի շահերից, իսկ դա հայկական կողմի համար նշանակում է հիմնահարցի լուծում փուլային տարբերակով, այսինքն՝ բացառվում է փաթեթային տարբերակը:
«Նախագահների հանդիպումից ակնկալիքն այն է, որ հայկական կողմը պետք է այն գիծը բռնի, որ փաթեթային տարբերակը բացառվի, պետք է հաշվի առնվի ազգերի ինքնորոշման իրավունքը և դա էլ պետք է ճանաչվի առաջնային: Կարծում եմ, այս ուղղությամբ ևս դեպի առաջ քայլ կատարվի, բայց թե դա հետո ինչի կհանգեցնի, այս պահին դժվար է ասել»,- եզրափակեց նա։
Tert.am
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02