Իսրայելի գիտնականները նախազգուշացնում են երկրի միջերկրածովյան ափերին մեծաքանակ մեդուզաների կենտրոնացման եւ հանգստացողների համար դրանց ներկայացրած վտանգի մասին: Գրեթե բոլոր լողափերում այդ ծովային կենդանիների մասին հաղորդագրությունները տարածվել են մասնագիտացված meduzot.co.il կայքի միջոցով: Բազմաթիվ իսրայելական լողափերում բարձրացվել են մանուշակագույն դրոշակները, որոնք այս տարվա նորամուծություններից են եւ զգուշացնում են վտանգի մասին: Իսրայելի ափերի վրա հարձակվել են անողնաշարավորների երկու տեսակի ներկայացուցիչները՝ Pelagia noctiluca-ն եւ Rhopilema nomadica-ն: Այդ տեսակների ներկայացուցիչների հետ հանդիպումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Մարդու մաշկի հետ հպման արդյունքում մեդուզայի շոշափուկն առաջացնում է լուրջ այրվածքներ եւ ալերգիա: Մեդուզայից հնարավոր է տուժել անգամ առանց անմիջական շփման. այդ կենդանիները ջրում արտադրում են այրող նյութեր, որոնք եւս սպառնում են այրվածքներ հասցնել մարդուն: Հատկապես վտանգավոր է, երբ այդ նյութը հայտնվում է մարդու աչքերում, ինչը կարող է հանգեցնել կուրության: Բժիշկները զգուշացնում են, որ մեդուզայի հետ հպման հետեւանքով ստացված այրվածքի տեղն անհրաժեշտ է լվանալ, սակայն ցանկալի է ոչ քաղցրահամ ջրով: Լավագույն տարբերակներից է մեդուզայի թույնը քացախով կամ կիտրոնահյութով չեզոքացնելը: Իսրայելի լողափերում փրկարարների մոտ առկա են այրվածքները մշակելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները, ավելին, հատուկ միջոցներ վաճառվում են նաեւ տեղի դեղատներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02