Լոնդոնյան մի ընտանիքի 5 ֆունտ ստերլինգով (6 դոլար) կատարած գնումը հուլիսի 2-ի Սոթբիսում աճուրդի ժամանակ անսպասելի հաջողություն է բերել: Ծովացլի ժանիքից պատրաստված միջնադարյան արժեքավոր շախմատի հավաքածուի խաղաքարերից մեկը Սոթբիսում վաճառվել է 735,000 ֆունտ ստերլինգով (929,000 դոլար): Հանդիսանալով աշխարհահռչակ Լյուիս կղզու շախմատի հավաքածուի մի մասը`այն 1964 թվականին 5 ֆունտով ձեռք էր բերել հնաոճ իրերի առևտրով զբաղվող մի վաճառական : Հավանաբար տեղյակ չլինելով խաղաքարի միջնադարյան ծագման մասին`խաղաքարի նախկին տերն այն մոտ 55 տարի պահում էր տան դարակներից մեկում: Ապա արդեն մահացած տիրոջ ընտանիքը որոշում է խաղաքարի արժեքը ստուգել աշխարհի ամենահին աճուրդային տներից մեկում` Սոթբիսում, որից հետո ընտանիքը որոշում է վաճառել խաղաքարը. սա առաջին անգամն էր, որ Լյուիս կղզու շախմատի հավաքածուից որևէ մի խաղաքար աճուրդի էր հանվում: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, մոտ 9 սանտիմետրանոց խաղաքարը իրենից ներկայացնում է մորուքավոր տղամարդ, որի աջ ձեռքին սուր կա, իսկ ձախին` վահան: Արդի շախմատում այն կհամապատասխաներ նավակին: Միջնադարյան խաղաքարերը հայտնաբերվել են Շոտլանդիայի Հեբրիդյան կղզիախմբի Լյուիս կղզում 1831 թվականին, սակայն դրանց հայտնաբերման մանրամասները ցայսօր առեղծված են մնում: Լյուիս կղզում հայտնաբերվել են հիմնականում ծովացուլի ժանիքից պատրաստված 93 գտածոներ, որոնց պակասում էր 1 ձիու և 4 նավակի խաղաքար: Շախմատի հավաքածուի ծագման ամենահավանական տեսությունն այն է, որ այն ստեղծվել է Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքում 12-րդ դարի վերջի ու 13-րդ դարի սկզբի միջակայքում: Լյուիս կղզու շախմատի հավաքածուի խաղաքարերը առկա են առասպելների, ժողովրդական հավատալիքների ու հարուստ բանահյուսության մեջ. դրանք եվրոպական քաղաքակրթության կարևոր մասն են:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02