Մոսկվան հույս ունի ընդլայնել Վաշինգթոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է lenta.ru-ն: Անտոնովը հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը տեղի կունենա նաև նախարարական մակարդակով: Նա նշել է, որ բանակցություններից հետո երկրները բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել: Սակայն իրադարձությունների նման զարգացման համար պետք է «բարենպաստ մթնոլորտ» ստեղծվի, հավելել է դեսպանը։ «Առայժմ, ցավոք, Կոնգրեսում շարունակում են գերիշխել հակառուսական տրամադրությունները, որոնք անէացնում են մեր երկրի հետ հարաբերությունները կարգավորելու Դոնալդ Թրամփի փորձերը»,- եզրափակել է Անտոնովը: Նշենք, որ հունիսի 28-ին Պուտինն ու Թրամփը բանակցություններ են վարել Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տևել է գրեթե մեկուկես ժամ: Երկու երկրների նախագահների քննարկման թեմաներն են եղել Իրանը, Ուկրաինան, Սիրիան, Վենեսուելան, միջուկային զենքի չտարածումը: Կրեմլում ընդգծել են, որ երկու առաջնորդների հանդիպումը չպետք է դիտարկել որպես պահանջների պարզ փոխանակում:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44