Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) 2016 թվականի համար նավթի պահանջարկի կանխատեսումը օրական 30 հազար բարելից բարձրացրել է մինչեւ 94,26 մլն բարել: ԸստԻնտերֆաքսի՝ այս մասին նշված է կարտելի ամենամսյա տեղեկագրում:
ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ հյուսիսային կիսագնդում ձմռան գալը կօգնի նավթի շուկայում հավասարակշռությունը վերականգնել: «Նավթ սպառող մի շարք խոշոր տնտեսությունների աճը, ինչպես սպասվում է, կնպաստի մոտակա ամիսներին նավթի սպառման մեծացմանը, հատկապես հյուսիսային կիսագնդում ձմռան սկզբին: Բացի այդ՝ նավթի պահանջարկի աճին զուգահեռ՝ Brent, WTI եւ Dubai մակնիշների նավթի պայմանագրերում առկա կոնտանգոն կկրճատվի, որն ավելի քիչ շահավետ կդարձնի նավթի պաշարների ստեղծումը: Այս գործոնը հետագայում կնպաստի պաշարների կրճատմանը եւ շուկայի վերահավասարակշռմանը»,- նշված է տեղեկագրում:
2017 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանվել է օրական 1.15 մլն բարել մակարդակում (օրական մինչեւ 95.41 մլն բարել):
ՕՊԵԿ նավթի պահանջարկը 2016 թվականին կաճի օրական 1.9 մլն բարել եւ կհասնի օրական 31.9 մլն բարելի, 2017 թվականին՝ կավելանա օրական մինչեւ 33 մլն բարել: Կողմնակի աղբյուրների տվյալներով՝ հուլիսին կազմակերպության անդամները օրական արդյունահանել են 33.11 մլն բարել:
Ըստ որում՝ ՕՊԵԿ-ը կարտելից դուրս նավթի արդյունահանման այս տարվա սպասումները լավացրել է: Այն կնվազի օրական 790 հազար բարելով եւ կկազմի օրական 56.13 մլն բարել, ինչը նախորդ կանխատեսումից 90 հազար բարելով ավելի է:
2017 թվականին ՕՊԵԿ-ից դուրս սպասվում է օրական 55.97 մլն բարելի մակարդակ, այս տարվա մակարդակից 150 հազար բարելով պակաս:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02