ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
Նիստի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմների կատարելագործման, Միջպետական խորհրդի մասնակից երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պրակտիկան և արդյունքները, փորձի և տեղեկատվության փոխանակումը:
Բացի այդ, կվերլուծվեն ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրի իրականացման արդյունքները:
Նախատեսվում է նաև ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահության փոխանցման և նոր քարտուղարության որոշման հարցերի քննարկումը:
Արթուր Դավթյանը, ով անցնող տարվա ընթացքում ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահն էր, հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:
ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44