Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն է եղել վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ռուսների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար, և չի համարվում նախորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը:
«ԽՍՀՄ-ի փլուզումը դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը չէր: Այսօր, գտնվելով Վրաստանում, ուզում եմ պարզ և հստակ ասել. ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ռուսների համար»,- թվիթերյան իր էջում գրել է Տուսկը:
2005թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին հղած ուղերձում Խորհրդային Միության փլուզումն անցած դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ էր որակել: 2017թ.-ին տված իր հարցազրույցներից մեկում նախագահը պարզաբանել էր, որ այդ ժամանակ 25 մլն ռուս մեկ գիշերվա մեջ սահմանից այն կողմ է հայտնվել, երկրում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ է սկսվել, ամբողջովին ոչնչացվել է սոցիալական ապահովության, ինչպես նաև առողջապահության համակարգը, միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության եզրին:
Նշենք, որ Խորհրդային Միությունը փաստացիորեն դադարել է գոյություն ունենալուց 1991թ.-ի դեկտեմբերի 25-ին, երբ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել էր նախագահի պաշտոնում իր գործունեությունը դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը հուլիսի 9-ին եղել է Ադրբեջանում, իսկ հուլիսի 10-ին ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը համատեղ մամուլի ասուլիս էր հետևել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02