Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց. «Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով»:
Նա վարչապետին ասաց, որ նրա՝ Չինաստան կատարած այցի ընթացքում է համաձայնությունը ձեռք բերվել: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:
«Կարող ենք արձանագրել, որ այս տարի տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք: Առաջին վեց ամիսների տվյալներով՝ ՀՀ ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի»,- ասաց վարչապետը և ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ասաց, որ այս հարցում նույնպես իրավակարգը շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար:
«Ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- ասաց նա:
Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին խնդրեց տվյալներ ներկայացնել զբոսաշրջության ոլորտից:
«Գումարի աճը 2018 թ. 2019-ի հետ համեմատած՝ սննդի կետերում 75 տոկոս աճ է գրանցել, հյուրանոցներում 32 տոկոս աճ կա, կանխիկացման գործարքների 22 տոկոս աճ կա, զբոսաշրջության գործակցություններում 32 տոկոս աճ կա և այլն»,- ներկայացրեց Ջավադյանը:
Վարչապետն ասաց. «Այստեղ կարևորն այն է, որ այդ տվյալները, որոնք ներկայացվեցին, բավականին վստահելի են, որովհետև հիմնված են նաև արտերկրում թողարկված էլեկտրոնային քարտերի գործունեության և համակարգի համեմատությունների վրա»:
Այս ասելով՝ վարչապետը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք խորհրդավոր ժպտում, պարոն Ջանջուղազյան»:
Ջանջուղազյանն էլ ասաց, որ միայն դա բավարար չէ, որովհետև այդ քարտերից ինքն էլ օրինակ կարող է ունենալ:
Ջավադյանն էլ նշեց, որ իր ներկայացրած տվյալները միայն այդ գործոնով չեն պայմանավորված: «Պարոն Ջանջուղազյան, ուսումնասիրություններ են արվում, ինչ քանակի զբոսաշրջիկներ են մտել երկիր: 10 գործոն է օգտագործվել, որոնցից մեկն էլ արտերկրում թողարկած քարտերն են»,- ասաց նա:
Վարչապետն էլ կատակեց. «Իսկ թե պարոն Ջանջուղազյանն ինչու արտերկրում թողարկված քարտ ունի, դա էլ առանձին հարց է, որին կանդրադառնանք»:
Ջանջուղազյանն էլ պատասխանեց. «Ես ասացի՝ կարող եմ ունենալ, բայց չունեմ»:
Արտակ Ապիտոնյանը, վերադառնալով նախագծին, ասաց, որ Չինաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման գործընթացը: Նա նշեց, որ նախատեսվում է մեկ ամսից ավարտել գործընթացը, իսկ ուժի մեջ է մտնելու կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու օրվանից:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55