Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, գրում է Reuters գործակալությունը:
«Թուրքիայի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների չդադարեցման ֆոնին, ԵՄ-ն որոշել է դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից»,-գործակալությունը մեջբերում է նախագծից հատված, որը կքննարկվի հուլիսի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Բացի այդ, ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը, ինչպես նաև կոչ կանի Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, Եվրամիությունը պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս Կիպրոսի տարածքային ջրերում չդադարեցնի իր անօրինական գործողությունները:
Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ ուղարկել է«Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Թուրքիայի երկրորդ՝ «Յավուզ» նավը այդ շրջան է ժամանել երեքշաբթի, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02