«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։
«Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցնում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի:
«Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարևոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։
Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա և այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջև։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երևի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։
«Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47