Թրամփի վարչակազմի վերջին գործողությունները կարող են վատացնել հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է Bloomberg-ը։ ԱՄՆ-ը մտադիր է հետաքննել Ֆրանսիայի պլանները՝ հարկ դնել տեխնոլոգիական հսկաների վրա, ինչպիսին են Facebook-ը եւ Amazon-ը, «ամերիկյան ընկերությունների դեմ անարդար գործողությունների առիթով առաջացած անհանգստությունների պատճառով։ Նույն հիմունքներով կիրառվում են հարկեր Չինաստանի համար։ Այս քայլը կարող է ձեռնտու չլինել Եվրամիությանը, որն արդեն ցնցված է նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից՝ 25 տոկոս տուրք մտցնել ավտոմեքենաների արտահանման վրա։ Դա սեպ է խրում նաեւ Բեռլինի եւ Փարիզի հարաբերությունների միջեւ, քանի որ ավտոհսկա Գերմանիան ջանում է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի սահմանափակ համաձայնագրի վերաբերյալ, որոնք փակուղի են մտել համաձայնագրում գյուղատնտեսությունը ներառելուն ֆրանսիական դիմակայության պատճառով։ Ավելին, Թրամփը հնարավորություն ունի շրջանցելու ԵՄ-ը եւ հարված հասցնելու Ֆրանսիային թվային հարկի առիթով։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին՝ ընդունելով օրինագիծ ավելի քան 750 մլն եվրո տարեկան եկամուտ ունեցող խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հարկելու մասին, որից 25 մլն-ն ստացվել է Ֆրանսիայից։ Թվային հարկը պետք է երկրի գանձարան բերի 400 մլն եվրո, բայց եւ միեւնույն ժամանակ կարող է ուժեղացնել լարվածությունը Վաշինգտոնի եւ Եվրամիության միջեւ։ Օրենքն ուղղակիորեն անդրադառնում է ամերիկյան այնպիսի տեխնոլոգիական հսկաների վրա, ինչպիսին են Google-ը, Apple-ը եւ Facebook-ը։ Ներկայում ինտերնետ-ընկերությունները հայտարարագրում են շահույթի մեծ մասը կենտրոնատեղիներում՝ անտեսելով այն երկրների ուշադրությունը, որտեղ ֆիզիկական գրասենյաներ չունեն, բայց վարում են իրենց բիզնեսը, գրում է Euronews-ը։ Ֆրանսիացիներն ասում են, որ կհանեն հարկը, եթե նման միջոցը չհամաձայնեցվի միջազգային մակարդակով։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02