«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, թե Հայաստանում կան բազմաթիվ լավ գիտնականներ, որոնք մրցունակ են միջազգային ասպարեզում տարբեր ոլորտներում:
«Այս պահին խոսել Նոբելյան հավակնությունների մասին, իհարկե, վաղ է, բայց ունենք նաև հայրենակից գիտնականներ, որոնք աշխատում են այլ երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Հույսեր կարող ենք փայփայել, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի նոբելյան մրցանակակիր»,- ասաց Արմեն Աշոտյանը, ապա ավելացրեց, որ այսօրվա իրադարձությունը, որ նախաձեռնել է Երևանի պետական բժշկական համալսարանը, յուրահատուկ է:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ավագ սերնդի մարդիկ իրեն պատմել են, որ վերջին անգամ այսքան մեծ քանակության նոբելյան մրցանակակիրներ այստեղ եղել են Խորհրդային Հայաստանի ժամանակ և նրանց թիվը 4-ը չի գերազանցել: ԿԳ նախկին նախարարը նաև նշեց, որ հատկապես այս օրերին պետք է շեշտել, որ գիտությունը երկրի զարգացման հիմքն է:
«Անկախ նրանից, թե ինչ ոլորտի գիտնականներ են համախմբվում այս կամ այն առիթով, անհրաժեշտ է նաև փաստել, որ գիտությունը պետք է ծառայի խաղաղությանը: Կարծում եմ, որ Նոբելյան մրցանակակիրների ներկայության պարագայում ավելի քան արդիական է այս օրերին նաև խոսել նրա մասին, որ մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի, ինչպես որ լինում է ժամանակակից զենքի օգտագործման դեպքում»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Վերջինիս խոսքով՝ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն իրադարձություն է Հայաստանի համար: Աշոտյանն ասաց նաև, որ առիթ ունեցել է մի քանի տարի առաջ հանդիպելու այստեղ գտնվող մրցանակակիրներից մեկին՝ Աարոն Չեխանովերին, ում հետ նաև առանձնազրույց է ունեցել:
«Շատ հետաքրքրիր էր նրա հետ առանձնազրույցում լսել, թե ինչպես է զարգանում գիտությունը Իսրայելում: Ամենահետաքրքիրն այն էր, որ նա բողոքում էր գիտնականների արտագաղթից դեպի ԱՄՆ: Մենք սովոր ենք խոսել, որ Հայաստանը և հայ ժողովուրդն իր պատմությամբ շատ զուգահեռներ ունի հրեա ժողովրդի հետ, բայց այդ զուգահեռները կյանքի կոչելու համար պետք է գտնել ազգի իրական ներուժի համախմբման մեխանիզմները: Այսօր մենք այդ ճանապարհը չենք հաղթահարել: Մենք դեռ մեր ազգային, մարդկային կապիտալը լավագույնս չենք կարողացել օգտագործել»,-նկատեց Արմեն Աշոտյանը։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47