Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը, որը նկատելիորեն կրճատվել է երկու երկրների միջև օդային հաղորդակցության դադարեցումից հետո, շատ արագ կվերականգնվի, հաղորդում է Interfax-ը: «Ամեն ինչ պետք չէ լուրջ ընդունել, կա մի հետաքրքիր փաստ, որի վրա մենք, հավանաբար, ուշադրություն չեն դարձնում: Անցյալ տարի Վրաստան է այցելել 1 միլիոն 700 հազար ռուս զբոսաշրջիկ, բայց չէ որ 2008 թվականի պատերազմից շատ ժամանակ չի անցել, Թբիլիսիից ընդամենը 40 կմ հեռավորության վրա բաժանարար գիծ կա, և չնայած դրան՝ Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկի ոչինչ չի պատահել»,- ասել է Զուրաբիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Պետության ղեկավարի խոսքով՝ հակառակը, դատելով Ռուսաստանի բնակչության արձագանքից, ռուսները ցանկանում են, ինչպես նախկինում, գալ Վրաստան: «Եվ վստահ եմ, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կվերսկսվի», - նշել է Զուրաբիշվիլին: Միաժամանակ, նա ընդգծել է, որ վրացական հյուրընկալությունը բոլորին է վերաբերում, այն ընտրովի չէ: «Մեր երկիրն իսկապես բաց է բոլոր նրանց համար, ովքեր լավ նպատակներ են հետապնդում»,- ասել է Վրաստանի նախագահը: Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թ. հունվար-հունիսին հանրապետություն այցելած ռուսաստանաբնակ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31,2%-ով՝ կազմելով 691,6 հազար մարդ, այդ թվում՝ հունիսին` 152,2 հազար մարդ (աճը`30.8%): Սպասվում էր, որ 2019 թ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվի ռեկորդ կգրանցվի: Մասնավորապես, ենթադրվում էր, որ ամռան ընթացքւմ և մինչև տարեվերջ վրաստան կայցելի ևս մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02