Վրաստանի գինու տարածաշրջանի` Կախեթիի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի դիմաց՝ պահանջելով գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի հրաժարականը վրացական գինու և դրա Ռուսաստան արտահանելու վերաբերյալ հնչեցրած հայտարարության պատճառով: Այդ մասին հաղորդում է Sputnik Georgia-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարները Գվարամիայի խոսքերն անվանել են վիրավորական ամբողջ Կախեթիի և երկրի հնագույն գինեգործական մշակույթի հանդեպ: Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Մենք եկել ենք Նիկ Գվարամիային տանելու, նա թունավոր լեզու ունի, թող այդ թույնը մեր այգիների վրա դուրս տա»: Իսկ նախօրեին, ցերեկը, գինեգործները մոտ կես ժամով փակել էին Վազիանի-Գոմբորի-Թելավի մայրուղին` իրենց դժգոհությունն արտահայտելով «Ռուսթավի 2»-ի գործադիր տնօրենի ագրեսիվ հայտարարությունների դեմ: Արձագանքելով բողոքի ակցիային՝ Գվարամիան ֆեյսբուքում գրել էր, որ «ինքն ուզում է թքել այն մարդկանց գինու և այլ ապրանքների մեջ, որոնք հանուն ռուսական շուկայի վաճառում են երկրի շահը»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02